Քարդաշյանների ավանդույթներով. 9 ամսական Չիկագոն գեղեցկության «շուկայի» աստղ է դարձել

Քարդաշյանների ընտանիքի կրտսեր սերնդի ներկայացուցիչները, հեռուստաաստղի ջանքերի շնորհիվ ծնված օրվանից սոցցանցերում հայտնի են դառնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր փոքրիկներին արդեն իսկ նախապատրաստում է նորաձևության ոլորտում ապագա կարիերային։

Ինչպես նշում են սոցցանցերի օգտատերերը, Քիմը դաստիարակում է  երեխաներին իր ընտանիքի, մասնավորապես, մոր` Քրիս Ջեների ավանդույթների համաձայն։

Նշենք, որ Քարդաշյանների ընտանիքի կրտսեր սերնդի ներկայացուցիչները, հեռուստաաստղի ջանքերի շնորհիվ ծնված օրվանից սոցցանցերում հայտնի են դառնում ու գրավում գեղեցկության «շուկան»։ 5 տարեկան Նորթից հետո գովազդային հոլովակում նկարահանվեց նաև Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի կրտսեր դուստրը` 9-ամսական Չիկագոն։

Քիմն Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում երեխային գրկել է և միևնույն ժամանակ ցուցադրում է իր ապրանքանիշի նոր հավաքածուն համալրած վարդագույն ստվերաներկը։

Հոլովակի հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Դևիդ Լաշապելն է, որը Քարդաշյանի կոսմետիկայի ապրանքանիշի համար մի շարք գովազդային կադրեր է նկարահանել։