Հայկ Մարությանը ներկայացրել է վարչական շրջանների նոր ղեկավարներին. լուսանկարներ

Երևանի նորընտիր քաղաքապետը Մալաթիա-Սեբաստիա և Դավթաշեն վարչական շրջանների աշխատակազմերին է ներկայացրել նոր ղեկավարներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա: Թաղապետարանի աշխատակազմին նա ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Կարապետյանին:

Մարության. «Պետք է ունենանք մարդիկ, որոնք առաջ են տանելու մեր գիծը»

Երևանի քաղաքապետը մատնացույց է արել հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել հստակ քայլեր:

Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանությանն ու սանմաքրմանը՝ Հայկ Մարությանն անբավարար է գնահատել ընկերության աշխատանքը ու նշել, որ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և շատ ավելի խստացվի վերահսկողությունը:

Մարությանը բարձր է գնահատել այս տարիների ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանի և աշխատակազմի՝ մեծ ջանասիրությամբ կատարած աշխատանքը և համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ  թիմը շարունակելու է իրականացնել նոր ծրագրեր:

«Ինձ համար չկա ոչ մի տարբերություն վարչական շրջանների միջև: Ես հենց սկզբից հայտարարել եմ, որ Երևանը միայն կենտրոնը չի, մեր մոտեցումը մնում է նույնը: Բոլոր վարչական շրջանները պետք է զուգահեռ զարգանան, բոլոր վարչական շրջանների բնակիչները պետք է իմանան, որ իրենք բոլորն էլ ուշադրության կենտրոնում են»,- ընդգծել է քաղաքապետը:

Мэр Еревана Айк Марутян представил аппарату административного района Давташен нового руководителя

Քաղաքապետը եղել է նաև Դավթաշեն վարչական շրջանում: Այստեղ վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել Միքայել Թումասյանը:

Երկու Սարգսյան ու ևս 2-ը. ովքե՞ր ընտրվեցին Մարությանի տեղակալներ և ի՞նչ արժանիքների համար

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ թիմը պարտավոր է գործել այնպես, որպեսզի բնակիչները ոչ միայն չդժգոհեն, այլև իրենց գոհունակությունը հայտնեն կատարված աշխատանքի համար:

Ապօրինի շինարարության թեմայով խոսելով՝ Մարությանը ընդգծել է, որ այդ ոլորտում ցանկալի արդյունքի հասնելու համար մեծ աշխատանք պետք է տարվի:

«Մենք բոլորս ծառայում ենք այն նպատակներին, որոնք դրված են մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Կանցնի հինգ տարի, կգա ուրիշ թիմ, մենք նույնպես ղեկավարումը կհանձնենք իրենց, իսկ սա նշանակում է, որ ամեն մեկս մեր ընկած ժամանակահատվածում պետք է առավելագույնը անենք, որպեսզի քաղաքը զարգանա, որպեսզի քաղաքը գնա առաջ, սա է մեր նպատակը»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհավորելով Միքայել Թումասյանին՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Мэр Еревана Айк Марутян представил аппарату административного района Арабкир нового руководителя

Արաբկիր վարչական շրջանում վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել Արամ Դանիելյանը: Նորանշանակ ղեկավարին ներկայացնելով աշխատակազմին՝ Մարությանն անդրադարձել է տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին և կարևորել է նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելումն ու ոլորտի կանոնակարգումը:

Աշխատանքում հաջողություն գրանցելու և խոստացված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու հարցում քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է բնակիչների հետ համագործակցված մոտեցումը: Երևանի քաղաքապետը նշել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ բնակիչների հույսերն ու սպասելիքներն արդարացնելու համար:

Мэр Еревана Айк Марутян представил аппарату административного района Нор Норк нового руководителя

Նոր Նորքում վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել Հայկ Մհրյանը:

Երևանի վարչական շրջաններից երեքը նոր ղեկավարներ ունեն

Ներկայացնելով նրան աշխատակազմին քաղաքապետը շեշտել է, որ այսուհետ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել, որ քաղաքի բնակիչները ոչ միայն բավարարված, այլ նաև գոհ լինեն տարվող աշխատանքից:

«Մենք պարտադիր պետք է շնորհակալ լինենք նախորդ իշխանություններին՝ կատարված աշխատանքի համար, որովհետև, այո, մեծ աշխատանք է կատարվել: Միգուցե եղել են թերացումներ, բայց, միևնույն է, ծառայություն է մատուցվել բնակչությանն ու մեր քաղաքին, ինչի համար ես շատ շնորհակալ եմ»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհակալություն հայտնել վարչական շրջանի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արմեն Զաքոյանին և աշխատակիցներին` վարչական շրջանում կատարած աշխատանքի համար:

Մարությանը շնորհավորել է Հայկ Մհրյանին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, և մաղթել ձեռքբերումներ աշխատանքում՝ ի նպաստ բնակիչների ու Նոր Նորք վարչական շրջանի զարգացման: