ՌԱԴԻՈ

Բոզոյան. «ՀՀԿ–ն ամեն ինչ արեց դա պահպանելու համար»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը վստահ է, որ ՀՀԿ–ն ուզում է հին Ընտրական օրենսգրքի հաշվին տեղեր ունենալ խորհրդարանում։
Sputnik
Երվանդ Բոզոյան

Բոզոյանի խոսքով` ռեյտինգային համակարգը ձեռնտու է ՀՀԿ-ին, և նրանք ամեն ինչ արեցին, որ այն պահպանվի, որպեսի կարողանան հնարավորինս շատ մանդատներ ունենալ ապագա Ազգային ժողովում։

«Կարծում եմ` ՀՀԿ-ականները ռեյտինգային համակարգով որոշակի ձայներ կհավաքեն, իհարկե ոչ այնքան, որքան առաջ, բայց որոշակի ներկայություն կունենան»,- ասաց քաղաքագետը։

Նրա կարծիքով` եթե ընտրություններն անցկացվեին մայիսին կամ հունիսին, նրանք այդ ժամանակ դժվարությամբ կհիմնավորեին, թե ինչու են դեմ ընտրական օրենսգրքի փոփոխությանը։

«Բայց այսօր, երբ ընտրություններին մեկ ամիս է մնացել, ՀՀԿ-ի հիմնավորումները հասկանալի են երևում», —ասաց Բոզոյանը։

Նա կարծում է, որ ընտրություններից հետո հասկանալի պատճառով վերահսկիչ փաթեթը կլինի Նիկոլ Փաշինյանի ուժի մոտ, մյուս ուժերը կլինեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն։ Բոզոյանն առայժմ չի կարող ասել, թե որը կլինի չորրորդ ուժը։