ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում 2018թ. հոկտեմբերի 31-ին կիրականացվի դեղին գույնի վանդակաձև հորիզոնական գծանշումներ։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Սա կնշանակի, որ արգելվում է մուտք գործել տվյալ խաչմերուկ (վանդակաձև գծանշված տարածք), եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի այնտեղ կանգ առնել՝ խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Գծանշումներն արվում են խցանումներից խուսափելու նպատակով։