Կինը գողացել է «Սուրմալու» տոնավաճառի վաճառողներից մեկի հեռախոսը. տեսանյութ

Տեսանյութում երևում է, որ կինը շրջում է «Սուրմալու» տոնավաճառում, հետո վերցնում է վաճառողուհու բջջային հեռախոսն ու հեռանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 14-ին, ժամը 15։00-ի սահմանում Երևանի «Սուրմալու» տոնավաճառում մի կին գողացել է վաճառողուհու դրամապանակը։ Տեսախցիկները ֆիքսել են այդ պահը։

Ոստիկանությունն այժմ փնտրում է այդ կնոջը և խնդրում, որ ճանաչողները տեղեկություն հայտնեն նրա մասին։

Ոստիկանությունը երաշխավորում է տեղեկություններ հայտնող անձի գաղտնիությունը։