Երևանում կրակոցներ են հնչել

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակն ու փամփուշտները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմանում Ոստիկանության Մաշտոցի բաժինն ահազանգ է ստացել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կինը գողացել է «Սուրմալու» տոնավաճառի վաճառողներից մեկի հեռախոսը. տեսանյութ

Ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան մոտ հայտնաբերել են «GAP» 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ 3 փամփուշտով։

Տեղում դեպքի վայրի զննություն է կատարվել Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սուքիասյանի գլխավորությամբ։

Կրակոցներ արձակելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանները որոնում են նշված փողոցի բնակիչ՝ 50-ամյա Ոսկան Մնացականյանին։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։