ԱԱԽ քարտուղարը Բելառուսի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցությանը հարցերը

Քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Մինսկում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի միջև։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ընթացքում նաև ստորագրվեց ՀՀ ԱԽ գրասենյակի և ԲՀ ԱԽ գրասենյակի միջև 2019-2020 թվականների համագործակցության պլանը։