Առյուծը կրկեսային ելույթի ժամանակ հարձակվել է երեխայի վրա. տեսանյութ

Կրասնոդարի գյուղերից մեկում ներկայացման ժամանակ առյուծը նետվել է պատնեշի վրա և հարձակվել փոքրիկի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Կրասնոդարի երկրամասի Ուսպենսկի գյուղում Աառյուծը ներկայացման ժամանակ հարձակվել է չորս տարեկան աղջկա վրա։ Հարձակման սարսափելի կադրերը հայտնվել են տեսանյութում։

Աղջկան տեղափոխել են վերականգնողական բաժանմունք։ Բժիշկների խոսքով` աղջկա կյանքին ոչինչ չի սպառնում։

Շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հանձնարարել է երեխային տեղափոխել Կրասնոդար, որի համար բժիշկների խմբով հատուկ մեքենա է ուղարկվել։

Հարուցվել է քրեական գործ` «Ծառայության տրամադրում, որը չի համապատասխանում սպառողների կյանքի և անվտանգության պահանջներին» հոդվածով։