Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիներից մեկն անմխիթար վիճակում է

Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցու բակը խաղադաշտի է վերածվել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Նիզիփի շրջանում գտնվող հայկական Ֆևքանի եկեղեցին հայտնվել է լքված ու անմխիթար վիճակում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Գյուտ Խաչի տոնին. Բագրատ Սրբազանը աղոթք է հնչեցրել առաջնագծի Սուրբ Խաչ եկեղեցում

Եկեղեցին 2011թ․ վերանորոգել էր Վաքըֆլարի շրջանային վարչությունը, սակայն այսօր կառույցը դարձյալ անմխիթար վիճակում է։ Պատերին ներկերով գրություններ են արվել, ապակիները կոտրված են, տանիքին խոտեր են աճել։

Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցու բակն այսօր Նիզիփում ապաստանած սիրիացի երեխաների համար խաղադաշտի է վերածվել։

Ֆևքանի եկեղեցու կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է 6-7-րդ դարերում՝ բյուզանդական ժամանակաշրջանում և ավելի հին է, քան Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին։ Եկեղեցու ներսի զարդաքանդակներն ու սրբապատկերները չեն պահպանվել։