Տեսակամուրջ. «Տնտեսական փոխգործակցությունն ԱՊՀ շրջանակում»

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա տեսակամուրջ Երևան-Մինսկ-Քիշնև-Աստանա-Բաքու-Բիշքեկ՝ նվիրված նոյեմբերի 2-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Sputnik

Ինչպե՞ս է զարգանում ԱՊՀ երկրների համագործակցությունն այսօր: Տնտեսական օրակարգի ո՞ր հարցերն են համարվում առաջնային: Ի՞նչ նոր նախագծեր կարող են իրականացվել ԱՊՀ շրջանակում:

Տեսակամուրջի մասնակիցները.

Մոսկվայում՝

— ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի ներկայացուցիչ Անդրեյ Կուշնիրենկո, ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկո։

Երևանում՝

— «Ինտեգրում և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյան։

Բիշքեկում՝

— Ղրղըզստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական Պալատի արդյունաբերական քաղաքականության, արտահանման, ենթակառույցների և պետական-մասնավոր գործընկերության հարցերի կոմիտեի նախագահ Կուբատ Ռախիմով։

Քիշնևում՝

— խորհրդարանի Սոցիալիստների կուսակցության խմբակցության պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Վլադիմիր Գոլովատյուկ։

Բաքվում՝

— Ադրբեջանի տնտեսական համալսարանի Ռուսական տնտեսական դպրոցի տնօրեն Էլշադ Մամեդով։

Մինսկում՝

— Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր վարչարարության ակադեմիայի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Սերգեյ Կիզիմա։

Աստանայում՝

— Ղազախստանի Հանրապետության ազգային տնտեսության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրեն Կայրատ Տորեբաև, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի հիմնադրամին առընթեր համաշխարհային տնտեսության ինստիտուտի փորձագետ Ժումաբեկ Սարաբեկով:

Հավատարմագրում.

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: