Բերդավանում կիրակնօրյա դպրոց է բացվել

Առաջին դասը վարել է Նոյեմբերյան համայնքի հոգևոր հովիվը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Տավուշի մարզի Բերդավան գյուղում բացվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կիրակնօրյա դպրոցը: Այս մասին տեղեկանում ենք ՀԱԵ Տավուշի թեմի ֆեյսբուքի էջից:

Միջոցառմանը ներկա են եղել  Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Նոյեմբերյան համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, համայնքապետ Կարեն Աբազյանը, Բերդավան գյուղի վարչական պատասխանատու Սմբատ Մուղդուսյանը, ուսուցիչներ և ծնողներ:

Քրիստոնեական դաստիարակության ուսուցչուհին Լիլիթ Ալեքսանյանն է լինելու, իսկ կիրառական արվեստինը՝ Նունե Սարդարյանը: