Ինդոնեզիայում ուղևորատար ինքնաթիռը ծովն է ընկել, օդանավում 185 մարդ է եղել. լուսանկարներ

Ուղևորատար Boeing 737 Ջակարտայից մեկնելուց մի քանի րոպե անց կորել է ռադարների տեսադաշտից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնադիրը օդ բարձրանալուց մոտ 10 րոպե անց կորել է ռադարների տեսադաշտից և ընկել ծովը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։

​Օդանավի անձնակազմի հրամանատար Բհավյե Սունեյա ՌԻԱ Նովոստիին ասել է, որ երկրորդ օդաչուն 5 հազար ժամ թռիչք կատարելու փորձ է ունեցել։

​Ինքնաթիռը Ջակարտայից մեկնում էր Պանկալպինանգ քաղաք։

Ինդոնեզական լրատվամիջոցներն արդեն հրապարակել են մահացածների ցանկը։ 185-ից չորսն անձնակազմի անդամներն են եղել։