Հոկտեմբերը որոշել է սառնությամբ հրաժեշտ տալ մեզ

Աշնանային արևոտ բայց ցուրտ եղանակ. ե՞րբ սպասենք տեղումների
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Ձմեռը որոշել է հիշեցնել իր մասին ու հուշել, որ պետք ավարտել նախապատրաստական աշխատանքները:

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին սպասվում է արևոտ, բայց սառը եղանակ: Երևանում ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +15-ի, իսկ գիշերը կարող է իջնել մինչև +1:

Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից

Տեղումներ չեն ակնկալվում թե մայրաքաղաքում, թե մարզերում:

Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև Նոյեմբերի 1-ը: Այդ օր անձև կամ ձյուն կարող են տեղալ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում: