ՌԱԴԻՈ

Մարության. «Պետք է ունենանք մարդիկ, որոնք առաջ են տանելու մեր գիծը»

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պատասխանելով լրագրողների հարցերին, խոսել է քաղաքապետարանում նոր նշանակումների մասին:
Sputnik
Հայկ Մարության

Մենք պետք է, այնուամենայնիվ, օպտիմալացնենք քաղաքապետարանի աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Պարզապես այս պահին մենք կարող էինք ընդունել հաստիքացուցակը ինչպես որ այն կա, ապա աշխատել օպտիմիզացիայի ուղղությամբ»,- մանրամասնել է Մարությանը:

Այնուամենայնիվ նա շեշտել է, որ նախկին հաստիքացուցակում խորհրդականների շատ հաստիքներ էին նախատեսած  («յոթ, թե ինը»), բայց ինքը պատրաստ է սահմանափակվել 2 կամ 3 խորհրդականների աշխատանքով: