Երևանի որոշ հատվածներում և Կոտայքում 14 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 29-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց, Շիրվանզադե, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտաս պող. 1-ին, Վրացական փող. 4-րդ, Գրիբոյեդով և Մալխասյանց փող. նրբանցքները, Կոմիտաս պող. 35-65 կենտ և 52-66 զույգ համարներն իրենց կոտորակներով, Գրիբոյեդով 15, 15ա, 26 համարներ, Վրացական փող. 12-21 համարներ իրենց կոտորակներով, Ն.Զարյան փող. 21-132 համարները, Ազատության պող. կենտ համարները և 24, 26 շենքերը, Թբիլիսյան խճուղու կենտ համարները, Կորեայի ձորը և Շրջանցիկ Թունել թաղամասերը:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Զինավան թաղամասը, Գետամեջ գյուղը, Պտղնին իր ամառանոցային թաղամասով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: