Լոռու մարզում հրդեհ է բռնկել

2500 հակ պահեստավորված անասնակեր է այրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 28-ին, ժամը 22:17-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Միխայոլովկա գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորված անասնակեր: Այս մասին նշված է ԱԻՆ–ի կայքում։

էդմոն Մարուքյանի վարորդի դին հայտնաբերել են տանը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին:

Այրվել է մոտ 2500 հակ պահեստավորված անասնակեր: