Երկու Սարգսյան ու ևս 2-ը. ովքե՞ր ընտրվեցին Մարությանի տեղակալներ և ի՞նչ արժանիքների համար

Երևանի ավագանին ընտրեց նրանց, ովքեր կնստեն առաջին փոխքաղաքապետի և քաղաքապետի ևս երեք տեղակալների աթոռներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնեց Հրաչյա Սարգսյանը` այդ պաշտոնում փոխարինելով Կամո Արեյանին։ Նրա և քաղաքապետի մյուս երեք տեղակալների թեկնածություններն այսօր` հոկտեմբերի 29-ին, Ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 55 անդամներից 52-ը, դեմ` մեկը, 1-ն էլ ձեռնպահ մնաց։

Первый заместитель мэра Еревана Грачья Саркисян

Սարգսյանը զբաղվելու է տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմամբ, նրան այդ հարցում կօգնի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Ելույթ ունենալով Ավագանու առաջ` Սարգսյանն ընդգծեց, որ Երևանը մտադիր է սմարթ-քաղաքի վերածել` առաջատար տեխնոլոգիաներ ներդնելով։

«Աշխատելու ենք հանուն երկրի զարգացման, լավագույն փոփոխությունների, թափանցիկ գործունեություն ապահովելով, ինստիտուցիոնալ փոփոխություններ ենք իրականացնելու», — ասաց Սարգսյանը` նշելով իր գլխավոր նպատակները։

Փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին պաշտոնում փոխարինեց տնտեսագետ, կիբեռնետիկ Հայկ Սարգսյանը։ Նա երկար տարիներ աշխատել է բանկում։ Քաղաքապետարանում նա ֆինանսական մասի պատասխանատուն է լինելու։ Սարգսյանը քրտնաջան աշխատանք խոստացավ։

Ավագանու անդամներից 51-ը կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը, դեմ` 1-ը, ձեռնպահ` 3-ը։

Заместитель мэра Айк Саркисян

Քաղաքապետի տեղակալ նշանակվեց նաև 42-ամյա Սերգեյ Հարությունյանը։ Նա տարբեր պաշտոններ է ունեցել, եղել է ամսագրի գլխավոր խմբագիր, ռեստորանի փոխտնօրեն, Երևանում գտնվող արտ-սրճարանի համահիմնադիր։

«Մտադիր եմ նախևառաջ ուսումնասիրել ոլորտը և խոստանում եմ ակտիվորեն ներգրավվել աշխատանքին», — ասաց Հարությունյանը։

Նա առողջապահության, էկոնոմիկայի, առևտրի, գովազդի և այլ ոլորտների պատասխանատուն կլինի։ Հարությունյանը թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու անդամներից 49-ը, դեմ` 1-ը, ձեռնպահ մնացին 4-ը։

Заместитель мэра Еревана Сергей Арутюнян

Քաղաքապետի երրորդ տեղակալի պաշտոնը ստանձնեց 36-ամյա Տիգրան Վիրաբյանը։ Նա ծառայել է բանակում, սովորել Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն է։

։Վիրաբյանի թեկնածությունը հիմնավորելու համար ավագանու նիստում ելույթ ունեցավ Մարությանը։

«Ես շատ երկար համոզել եմ պարոն Վիրաբյանին, որ ստանձնի այս պաշտոնը՝ ծանոթ լինելով նրա կազմակերպչական ունակություններին»,- ասաց քաղաքապետը։

Քաղաքապետարանում Վիրաբյանը զբաղվելու է մշակութային, կրթության և երիտասարդության հարցերով

Ավագանու անդամներից 48-ը կողմ քվեարկեցին, 3-ը` դեմ, 3-ը` ձեռնպահ։