Սարգսյանը շնորհավորել է Չեխիայի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին շնորհավորական ուղերձ է հղել երկրի Ազգային օրվա առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Չեխիայի միջև առկա համագործակցությունն ավելի կամրապնդվի:

Նրա խոսքով` քաղաքական երկխոսության շարունակականությունը կնպաստի երկու երկրների միջև առկա միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը: