Արմեն Աշոտյանի և Տիգրան Քոչարյանի ասուլիսը

Հոկտեմբերի 30-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանում նոյեմբերի 3-4 կայանալիք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» 16-րդ առաջնությանը:
Sputnik

Մամուլի ասուլիսին կմասնակցեն առաջնության կազմկոմիտեի համանախագահ Տիգրան Քոչարյանը և համակարգող Արմեն Աշոտյանը:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» 16-րդ առաջնությանը կմասնակցի մոտ 400 գիտակ՝ աշխարհի 25 երկրներից: Առաջնության կազմակերպիչն է «Գիտակների հայկական ասոցիացիան», «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբների միջազգային ասոցիացիայի մասնակցությամբ:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: