Արայիկ Պապիկյան
© Sputnik
Ամենակարևոր հանգամանքը, որին պետք է ուշադրություն դարձնել, դա այն է, թե ովքեր են խորհրդարանում ներկայացնում ժողովրդի կամքը: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
«Ամեն ընտրող ինքն իրեն մի հարց պիտի տա. արդյո՞ք այն թեկնածուն, որին ես ընտրելու եմ, արտացոլելու է քաղաքացիների հավաքական կամքը»,- ասաց փաստաբանը:
Պապիկյանի խոսքով՝ նախկինում լինում էին դեպքեր, երբ թեկնածուները մի քանի միլիոն դոլարներ էին ծախսում ընտրություններից առաջ, որպեսզի Ազգային ժողովում ստանան պատգամավորի մոտավոր 600.000 դրամ կազմող աշխատավարձ. այս մոտեցումը Պապիկյանը համարում է ողջամտությունից հեռու քայլ: