էդմոն Մարուքյանի վարորդի դին հայտնաբերել են տանը

Գուրգեն Միրզոյան երկար ժամանակ չի արձագանքել դռան և հեռախոսի զանգերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Շիրակի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում ՌԴ քաղաքացու մեքենայի հրկիզման փաստով

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 73 հերթապահ խումբը:

Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մահվան հանգամանքներն էլ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝  դատաբժշկական:

Մահացածը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է եղել: Մարուքյանը ավելի ուշ ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել է, թե երբ կլինի Գուրգեն Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը:

«Մեզանից անժամանակ հեռացավ մեր լավ ընկերը, մեր թիմակիցը, մեր Գուրգենը…»,- գրել էր ԱԺ պատգամավորը: