Սերգեյ Ղահրամանյան
© Sputnik
Հասկանալի է, որ մինչև օրենքը մշակվի, ներկայացվի ԱԺ, քննարկվի ու եթե նույնիսկ ընդունվի էլ, կլինի հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսը: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը:
«Մարդիկ գումարներ են ծախսել, մեքենաները հասցրել են սահման և չեն կարողանում շահագործել, օգտագործել կամ վերավաճառել»,- նշեց Ղահրամանյանը, նկատի ունենալով, խնդրի ձգձգվելու պարագայում այդ մարդիկ վնասներ կկրեն:
Ղահրամանյանը ներկայացրեց նաև խնդրի լուծման իր առաջարկած հնարավոր տարբերակները: