Կատուն նորաձևության ցուցադրության աստղ է դարձել․ տեսանյութ

Սկզբում կատուն նստել է բեմին, հետո սկսել է թաթերով կառչել մոդելների ոտքերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. անօթևան կատուն Ստամբուլում անցկացված Esmod International Fashion Show ցուցադրության ժամանակ բեմ է բարձրացել ու զվարճացրել հանդիսատեսին։

Սկզբում կատուն նստել է բեմին ու սկսել է լիզել իրեն, հետո փորձել է կառչել կողքից անցնող մոդելների ոտքերից։

Հանդիսատեսը զվարճացել է, իսկ կազմակերպիչները չեն վռնդել կատվին։