ՌԱԴԻՈ

Դեմիրճյան. «Ինձ համար պարզ է` ովքեր են կատարել, բայց փաստեր չունեմ»

1999 թ–ին ԱԺ–ում սպանված Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը, խոսել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին։
Sputnik
Ռիմա Դեմիրճյան

Դեմիրճյանը համոզված է, որ հոկտեմբերի 27-ի իրադարձություններում մեծ է եղել արտաքին ուժերի գործոնը։ Նա, թեև փաստեր չունի, բայց վստահ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ արտաքին աշխարհում կային ուժեր, որոնց խանգարում էր Կարեն Դեմիրճյանը։

«Գործը պետք է վերաբացվի, անկախ նրանից՝ կհասնեն հաջողության, թե չեն հասնի: Բարդ գործ է, չնայեք, որ կատարողները հիմա նստած են, քանի որ նրանք միայն քիլերներ են եղել, նրանց ոչ մեկը չի բացատրել, թե ինչ են անում։ Խաղացել են նրանց բացասական հատկանիշների վրա, գտել են այն մարդկանց, որոնք ընդունակ էին կատարելու, բայց նրանք քիլերներ են ու ոչ մի բան չգիտեն»,-ասաց Դեմիրճյանը։