ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը (82կգ) «բրոնզ» նվաճեց և առաջին մեդալը բերեց իր թիմին:
Այդ պարգևի համար գոտեմարտում նա հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իրանցի Սաիդ Աբդվալին` 4:1:
Սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ընձեռվել նաև Գևորգ Ղարիբյանին (60 կգ): Բայց նա մեդալի համար հանդիպումը տանուլ տվեց և գլխիկոր հեռացավ ասպարեզից:
Այսօր` հոկտեմբերի 27-ին, մրցագորգը կտրամադրվի առաջնության վերջին քաշայիններին: