ՌԱԴԻՈ

Բեջանյան. «Վերջին 2 ամսվա տնտեսական ցածր ցուցանիշները չպետք է մեզ տխրեցնեն»

Տնտեսագետ Հայկ Բեջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է տնտեսական «հետհեղափոխական» ցուցանիշների մասին։
Sputnik
Հայկ Բեջանյան

Ըստ Բեջանյանի` ցուցանիշների լեզվով խոսելու դեպքում պետք է ասենք, որ հետհեղափոխական շրջանում տնտեսական առաջընթաց չի գրանցվել։ Եթե մասնատենք այդ հատվածը, ապա հունիս-հուլիսին արձանագրվել են տնտեսական բարձր ցուցանիշները, որը ինչ-որ տեղ թույլ է տվել ավելի բարձր տոնայնությամբ խոսել տնտեսական աճի մասին։ Բայց պետք է նշել, որ դրանց հաջորդել են անկման ամիսները։

«Վերջին երկու ամսվա տնտեսական ցածր ցուցանիշը չպետք է մեզ տխրեցնի այնպես, ինչպես մեզ չպիտի ուրախացնի հունիսին և հուլիսին արձանագրված բարձր աճը։ Որովհետև նախ խոսելով հունիս-հուլիսի մասին` պետք է հասկանանք, թե այդ աճի մեջ որ բաղադրիչների են մեծ եղել։ Հետհեղափոխական էյֆորիան կապ չունի։ Այդ աճը պայմանավորված էր ծառայությունների ոլորտի արձանագրած աճով, ինչն էլ պայմանավորված էր ֆուտբոլի աշխարհի առաջնության կատարված խաղադրույքներով»,- ասաց Բեջանյանը։

Նա նշեց, որ տնտեսության մեջ հնարավոր չէ ժամերի, րոպեների ընթացքում ինչ-որ բան փոխել։ Տնեսությունը սիրում է քրտինք, աշխատանք։ Եթե ուզում ենք արձանագրել հաջողություն, պետք է պատրաստ լինենք տարիներ շարունակ, գիշեր-ցերեկ աշխատել և քարը քարի վրա դնել։