ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները կհավաքվեն Աստանայում

Օրվա առաջին կեսին տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների ժողովը, իսկ ավելի ուշ կհանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանը, որն անցկացվելու է անդամ երկրների ղեկավարների մակարդակով, տեղի կունենա նոյեմբերի 8-ին Աստանայում։ Այս մասին այսօր հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 8-ին, օրվա առաջին կեսին Աստանայում կկայանա արտգործնախարարների ժողովը, օրվա երկրորդ կեսին` ՀԱՊԿ նստաշրջանը` երկրի ղեկավարների մակարդակով», — նշված է հաղորդագրության մեջ։

Ուրբաթ՝ հոկտեմբերի 26-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը քննարկել են ՀԱՊԿ երկրների ՀՕՊ միասնական համակարգի ստեղծման հարցերը։

ՀԱՊԿ-ը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1992 թվականին։ Անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։