ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Շաբաթ երեկոյան կառավարության շենք ներխուժելու փորձ կատարած տղամարդը, որը զինված է եղել F1 տիպի նռնակով, Եղեգնաձորից է։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա հսկայական պարտքեր ունի, նռնակով եկել է կառավարություն, որպեսզի իրեն ֆինանսապես օգնեն` սպառնալով պայթեցնել նռնակը։
Ուժայինները կարողացել են արագ վնասազերծել։
Ըստ որոշ տեղեկությունների` միջադեպի վայրում է եղել նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` 19։00-ի սահմանում։ Տուժածներ չկան։ Տղամարդուն ձերբակալել են։ Այս պահին նա Ազգային անվտանգության ծառայությունում է։