Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը փորձել է նռնակով մտնել ՀՀ կառավարության շենք

Հայաստանի կառավարության շենքի դիմաց հավաքվել են ոստիկանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Միջին տարիքի մի տղամարդ քիչ առաջ փորձել է մտնել ՀՀ կառավարության շենք։ Նրա մոտ նռնակ է եղել։

Ո՞վ է այն տղամարդը, որ փորձել է նռնակով ներխուժել ՀՀ կառավարության շենք. նոր մանրամասներ

Տղամարդուն ձերբակալել են։ Այս պահին նա Ազգային անվտանգության ծառայությունում է։

Կառավարության շենքի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան։

Տեղեկություններ կան, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նույնպես կառավարության շենքում է։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ տուժածներ չկան։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ կառավարության շենք մտնելիս տեսել է` ինչպես են իրավապահները մի կողմ տանում ինչ–որ տղամարդու, որի հագին կարծես թե ռազմական հագուստ է եղել։