Նռնակով զինված տղամարդը փորձել է կառավարության շենք մտնել ինքնապայթեցման նպատակով. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայության տվյալով` նռնակով զինված տղամարդը, որը փորձել է ներխուժել կառավարության շենք, 43 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. 43-ամյա տղամարդը փորձել է նռնակով մուտք գործել կառավարության շենք ինքնապայթեցման նպատակով, սակայն կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ԱԱԾ աշխատակիցները վնասազերծել են նրան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Ո՞վ է այն տղամարդը, որ փորձել է նռնակով ներխուժել ՀՀ կառավարության շենք. նոր մանրամասներ

1975թ. ծնված տղամարդը բերման է ենթարկվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` 19։00-ի սահմանում։ Տուժածներ չկան։