ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց ամերիկյան զենք գնելու հնարավորության մասին։
Ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։
«Մենք ոչ մի բանով սահմանափակված չենք, եթե ԱՄՆ կառավարությունը շահավետ առաջարկ ներկայացնի, մենք կարձագանքենք»,- այսօր լրագրողներին ասաց նա։
Բոլտոնն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն իրենց զենքի մեծ մասը գնում են Ռուսաստանից։ Նա նշել էր, որ «ամերիկյան զենքը ռուսականից լավն է»։