Սարգսյանը պաշտոնից ազատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետին

ՀՀ նախագահը պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արմեն Ղահրամանյանին ազատել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 11-րդ կետերի` Արմեն Ղահրամանյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։

Սարգսյանը փաստաթուղթը ստորագրել է այսօր` հոկտեմբերի 27-ին։

Գեներալ–մայոր Ղահրամանյանն ուսումնական հաստատությունը ղեկավարում էր 2015 թվականի փետրվարից։ Նրան այդ պաշտոնում նշանակել էր Սերժ Սարգսյանը։