Ցուրտը հասնում է Հայաստան. ո՞ր մարզերի բնակիչներն են մրսելու. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսել են, որ ցրտերին զուգահեռ մի քանի օրով կդադարեն տեղումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0-ից —2, իսկ հողի մակերևույթին` —3-ից —4 աստիճան ցուրտ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Նշված մարզերում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 13-15 աստիճան սահմանում։

Շիրակում ձյուն է տեղացել. լուսանկար

Ամսի 27-ի լույս 28-ի գիշերը Շիրակում օդի ջերմաստիճանը կկազմի —5-ից —10, Կոտայքի լեռներում` —4-ից —9, նախալեռներում` 0-ից +2, Գեղարքունիքում` —4-ից —9, Լոռիում` 0-ից —5, Տավուշում`-1-ից +4, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում` —4-ից —9, նախալեռներում` 0-ից +2, Սյունիքի հովտային շրջաններում` +2-ից +5, նախալեռներում` 0-ից —5, Արցախում` 0-ից +5։

Հոկտեմբերի 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 28-31-ը տեղումներ չեն լինի։

Երևանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 12-14, իսկ գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքության սահմանում։