Արարատ Միրզոյանը պատասխանեց Վիգեն Սարգսյանի քննադատությանը

Врио первого вице-премьера Арарат Мирзоян на внеочередном заседании Парламента Армении (24 октября 2018). Еревaн
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վստահ է, որ Հայաստանը երբեք այնքան բարենպաստ արտաքին քաղաքական իրավիճակում չի եղել, որքան հիմա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Վերջին շրջանում իմ ու Վիգեն Սարգսյանի գնահատականներն ընդհանրապես չեն համընկնում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջին քննադատություններին՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքականության հետ:

«Այնպես է ստացվում, որ այս վերջին շրջանում իմ ու Վիգեն Սարգսյանի գնահատականներն ընդհանրապես չեն համընկնում: ՀՀԿ խմբակցությունում ու կուսակցությունում կան մարդիկ, որոնց հետ զանազան հարցերում համաձայն ենք, սակայն Վիգեն Սարգսյանի հետ ոնց որ թե չենք կարողանում համաձայնվել», — ասաց Միրզոյանը։

Միրզոյանը անհիմն է համարեց նախկին նախարարի ձևակերպումներն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է մեր արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղությունը։

Նրա խոսքով՝ Հայաստանը երբեք այսքան բարենպաստ արտաքին քաղաքական իրավիճակում չի եղել, որքան հիմա։ Իսկ նախկին իշխանություններից բավականին ծանր ժառանգություն է բաժին հասել։

Հիշեցնենք՝ Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի այցը «բյուրեղացրել էր Փաշինյանի ամերիկյան ֆիասկոն»։