Արա Բաբլոյանը մեկնում է Մոսկվա

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն Էդուարդ Շարմազանովը, Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Պատվիրակությունը մասնակցելու է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը: