ՌԱԴԻՈ

Բաբայան. «Վարչապետին դիմել է Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը»

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Մանվել Գրիգորյանի` պետությանը նվիրաբերած գույքի մասին։
Sputnik
Նարեկ Բաբայան

Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, որն այս պահին կալանավորված է, դիմել է կառավարությանը՝ Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը ՀՀ-ին նվիրաբերելու համար։

«Վարչապետին դիմել է Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը, որը լիազորված է նման գրությամբ հանդես գալ»,- ասաց Նարեկ Բաբայանը։

Նախևառաջ պետք է կառավարության որոշմամբ այդ գույքն ընդունել, որից հետո հնարավոր է արդեն պայմանագիր կնքել և անցնել հանձնման-ընդունման աշխատանքներին։

Դեռ չեն հասցրել ստուգել գույքի հետ կապված խնդիրներ կան, թե ոչ։ Առայժմ հայտնի չէ նաև, թե ինչ նպատակով կծառայի նվիրատվությունը։