Մոսկվայում բացահայտել են ԻՊ օջախ. նրանք ծրագրել են աղմկահարույց ահաբեկչություններ

Գրոհայինները մտել են խորապես քողարկված խմբի մեջ և ահաբեկչական գործողություններ են ծրագրել Մոսկվայում` պայթուցիկ սարքերի կիրառումով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային  ծառայությունը Մոսկվայի շրջանում խափանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քողարկված օջախի վեց անդամների գործունեությունը, հաղորդում է գերատեսչության Հասարակական կապերի կենտրոնը։

Զենքի վաճառքով զբաղվող Ալեքսանյանին ձերբակալել են Կրասնոդարի երկրամասում

Ուժային մարմինների տեղեկատվության համաձայն, ձերբակալվածներից առգրավվել է ավտոմատ զենք, հաշվետվություններ ահաբեկչություններ նախապատրաստելու մասին, ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու սխեմա և փողեր։

«Ձերբակալված անձինք աղմկահարույց ահաբեկչական գործողություններ են ծրագրել Մոսկվայում` ինչպես հրազենային զենքի կիրառումով, այնպես էլ ինքնաշեն պայթուցիկ սարքերի», – ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշել են ԱԴԾ–ից, նրանց ռեսուրսներով ապահովել են արտասահմանից թիրախային փոխանցումների հաշվին և ծանր քրեական հանցագործություններ կատարելու միջոցով։ Խմբի անդամները կիրառել են քողարկվելու տարբեր միջոցներ` ուղղված իրավապահ մարմիններին հակազդելուն։

«Նշված ահաբեկչական խմբի ղեկավարումն իրականացվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող գործակալների միջոցով, որոնք ծնունդով Կենտրոնական–ասիական տարածաշրջանից են», – ասվում է հաղորդագրությունում։