Զենքի վաճառքով զբաղվող Ալեքսանյանին ձերբակալել են Կրասնոդարի երկրամասում

ԱԴԾ–ն ձերբակալել է զենք վաճառողին, իսկ դատարանը դատապարտել է նրան ընդհանուր ռեժիմի գաղութում 3 տարի 6 ամիս ազատազրկման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հրազենային զենքի ու զինամթերքի միջազգային մատակարարման ալիք են փակել Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները։

Եկատերինբուրգում կրակել են հայաստանցի գործարարների ավտոմեքենայի վրա

Այս մասին հայտնում է «Կրասնոդարսկիե իզվեստիա» պարբերականը։

Հանցանքի մասնակից է եղել ռուսաստանցի Ալեքսանյան Ա.Ս.–ն։ Նա փորձել է ռազմական զենք ու զինամթերք վաճառել, նաև զենք անցկացնել ԵԱՏՄ սահմանով։

ԱԴԾ աշխատակիցները «ստուգիչ գնում» են արել ու տղամարդու մոտ Կալաշնիկովի ձևափոխված ավտոմատ ու 30 փամփուշտ հայտնաբերել։ Չարագործը փորձել է թաքցնել Մ4 ավտոմատն ու 30 փամփուշտները մեքենայում, որը հատում էր Ռուսաստանի սահմանը։

Ալեքսանյանի դեմ քրեական գործ են հարուցել։

Կրասնոդարի երկրամասի ԱԴԾ վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրան դատապարտել են ընդհանուր ռեժիմի գաղութում 3 տարի 6 ամիս ազատազրկման։