Հայ խաղաղապահները կմեկնեն Եկատերինբուրգ

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը կմասնակցի «Անքակտելի եղբայրություն-2018» զորավարժությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության  անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2018թ. պլանի համաձայն հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2018» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրա նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Եկատերինբուրգ կմեկնի ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը:

Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: