ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ընտրատարածքը կգործի Հայաստանում Վրաստանի դեսպանատան տարածքում։ Հոկտեմբերի 28–ին քվեարկությանը կկարողանան մասնակցել Վրաստանի քաղաքացիները, որոնք հաշվառված են դեսպանատանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին դեսպանատանը։
Նշենք, որ կիրակի տեղի կունենան Վրաստանի նախագահական ընտրությունները։
«Ընտրատարածքը բաց կլինի նախագահական ընտրությունների օրը Հայաստանում Վրաստանի դեսպանատանը ժամը 8:00–ից 20:00–ը», – ասացին դիվանագիտական ներկայացուցչությունում։
Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակիցները նույնպես քվեարկելու են այդ ընտրատարածքում։ Միաժամանակ դեռ անհայտ է` քանի ընտրող կներկայանա։
Ստեղծվելու է հատուկ ընտրական հանձնաժողով, որում ներառվելու են Հայաստանում բնակվող Վրաստանի քաղաքացիները։
Հայաստանում Վրաստանի նախագահական ընտրությունները կարող են լուսաբանել ԶԼՄ–ները, որոնք հավատարմագրված են Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Վրաստանում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018թ–ի հոկտեմբերի 28-ին։ Դրանք կլինեն նախագահի վերջին ուղիղ ընտրությունները։ Զուրաբիշվիլիից բացի նախագահի պաշտոնի համար մրցում են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն, «Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ» Շալվա Նաթելաշվիլին, «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն, «Վրացական մարշ» շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։