ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Այս պայմաններում պետք է անհապաղ ավարտել մշակաբույսերի բերքահավաքը»

Գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է բերքահավաքի անհրաժեշտության մասին։
Sputnik
Գառնիկ Պետրոսյան

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում հողի մակերևույթին կլինի —3-ից —4 աստիճան ջերմաստիճան, իսկ հանրապետության բարձրադիր գոտում` անհամեմատ ավելի ցածր։

«Հասկանալի է, որ այս պայմաններում պետք է անհապաղ ավարտել մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքը և պայմաններ ստեղծել բերքը պահպանելու և փրկելու համար»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը։

Նրա խոսքով` շատ կարևոր է նաև, որ ցածր ջերմաստիճանի պայմաններում սեղմ ժամկետում ավարտվել աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի աշխատանքները։