ՌԱԴԻՈ

Խաչիկյան. «Մենք որոշել էինք բամբակ աճեցնել Արցախում»

Բամբակ աճեցնելու առաջին փորձը ոչ թե Հայաստանում է եղել, այլ Արցախում։ Բամբակի արտադրությամբ զբաղվող գործարարը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչն է եղել արցախյան բիզնեսի ձախողման պատճառը։
Sputnik
Խաչիկյան. «Մենք որոշել էինք բամբակ աճեցնել Արցախում»

Մինչ Հայաստանում բամբակի արտադրություն հիմնելը գործարար Գագիկ Խաչիկյանն իր բիզնեսը 2 տարի առաջ որոշել էր սկսել Արցախում։

«2016թ-ին մենք փորձեցինք բամբակ աճեցնել Ղարաբաղում։ Արցախի նախագահը մեզ Հադրութում 2000 հա հող տվեց, 700 հեկտարը մաքրեցինք, վարեցինք, արդեն պիտի ցանեինք, բայց ապրիլի 2-ին կռիվը սկսվեց, տաջիկները չցանկացան գալ»,- Sputnik Արմենիային պատմեց գործարարը` հավելելով, որ գյուղատնտեսության այդ նոր ճյուղը Հայաստանում հիմնելու համար իրեն անհրաժեշտ էր տաջիկ բամբակագործ-մասնագետների աջակցությունը։

Ապրիլյան պատերազմից 2 տարի անց գործարարն իր բիզնեսը հիմնեց Հայաստանում` Արաքս գետի ափին` հայ-թուրքական սահմանին հարակից ցանքատարածություններում։