Երևանում ձիու մսի խմբաքանակ է հայտնաբերվել

Տեսուչները ձիու մսի խմբաքանակ են հայտնաբերել Գումի հարևանությամբ գտնվող վաճառքի մի քանի կետերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում:

տեսչական մարմնի կայքում նշված է, որ շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները:

ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները։ Տեսչական մարմինը խոստանում է արդյունքների մասին հավելյալ տեղեկացնել:

1 / 3
Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները
2 / 3
Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները
3 / 3
Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները