Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա. Գորգիսյան

«Ելք» խմբակցության քարտուղարը համոզված է, որ ՀՀԿ–ն ամեն ինչ չափում է իր արշինով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Խոսակցություններն այն մասին, թե ի դեմս «Լույս» դաշինքի, իշխանությունը գրպանային ընդդիմություն կունենա խորհրդարանում, պարզապես ծիծաղելի են։ Այսօր ԱԺ-ում ճեպազրույց ի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

ՀՅԴ–ն բացառում է. Փաշինյանի մատնանշած պատգամավորն իրենց խմբակցությունից չէ

«Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա այն արտահայտության վրա, որ մենք կարող ենք լինել գրպանային ընդդիմություն։ Հանրապետականները միշտ ամեն ինչ չափում են, ժողովրդական խոսքով ասած, իրենց արշինով»,- ասաց նա` մեկնաբանելով ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովի այն ասածին, որ ի դեմս «Լույս» դաշինքի, իշխանությունը գրպանային ընդդիմություն կունենա խորհրդարանում։

Դիտարկմանը, թե իրենց մշտապես կապում են «սև» ուժերի հետ, Գորգիսյանն ասաց. «Անընդհատ չենք ապացուցելու, որ մենք, ասենք, ընձուղտ չենք»։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կկայանան դեկտեմբերի կեսին։ Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել: