Ծառուկյանի բացակայությունն ԱԺ–ում լիովին հարգելի է. նա ամեն ինչ գիտի. Էնֆիաջյան

Վահե Էնֆիաջյանը վստահեցնում է, որ Ծառուկյանն ամեն ինչից տեղյակ է, թեկուզև գրեթե չի լինում խորհրդարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Գագիկ Ծառուկյանի բոլոր բացակայությունները ԱԺ-ում լիովին հարգելի են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

«Քաղաքական կամ տնտեսական որևէ գործընթաց չկա, որ քննարկվել է խորհրդարանում, և այդ մասին Ծառուկյանը չի իմացել»,- ավելացրեց Էնֆիաջյանը։

Նշենք, որ Ծառուկյանը հազվադեպ է մասնակցում ԱԺ նիստերին և գրեթե երբեք ելույթ չի ունենում դահլիճում։ Սակայն, Էնֆիաջյանի խոսքով, դա որևէ նշանակություն չունի։

Գագիկ Ծառուկյանը ոչ պատշաճ հագուստով էր եկել խորհրդարան. մանրամասները` Զոհրաբյանից

«Պարոն Ծառուկյանը մեր ղեկավարն է։ Եվ առաջիկա ընտրություններին, բնականաբար, հենց նա է գլխավորելու մեր համամասնական ցուցակը», — ավելացրեց պատգամավորը։

Հարցին, կարո՞ղ է արդյոք Ծառուկյանը մասնակցել ԱԺ հաջորդ ընտրություններին, եթե նա խոշոր սեփականատեր է, Էնֆիաջյանը պատասխանեց, «Ուզում եք, որ նա սեփականություն չունենա՞»։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին։