Երբ կդադարեն անձրևները Հայաստանում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում եղանակը կտրուկ ցրտելու է, իսկ քամիները սաստկանալու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանցիները երկու օր շարունակ չեն խուսափի անձրևներից։ Ինչպես հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը, այսօր` հոկտեմբերի 26-ին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ:

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0-ից —2, իսկ հողի մակերևույթին` —3-ից —4 աստիճան ցուրտ։

Հոկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 26-ի գիշերն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ։

Եղանակն էլի կցրտի. մանրամասները` Գագիկ Սուրենյանից

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 8-10, 27-ի գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 26-ին և 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 26-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 11+-13, գիշերային ժամերին` 3-5 աստիճան տաքություն։