ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Շիրակի մարզի Աշոցք գյուղում տեղացել է առաջին ձյունը։ Faecbook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նա նաև լուսանկար է հրապարակել Աշոցքից։
Նշենք, որ Աշոցքը Հայաստանի Հանրապետության պատմականորեն ամենացուրտ տարածաշրջաններից է։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանն այստեղ 4.1 աստիճան է։
Հիշեցնենք, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում եղանակը կտրուկ ցրտելու է, իսկ քամիները սաստկանալու են։ Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0-ից —2, իսկ հողի մակերևույթին` —3-ից —4 աստիճան ցուրտ։