Ժամանակավորապես փակ կլինի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային հատվածը

Թունելային հատվածում ասֆալտապատման աշխատանքներ են կատարվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային ճանապարհահատվածը հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-13:30-ն փակ կլինի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ թունելում ասֆալտապատման աշխատանքներ են կատարվելու։

Քաղաքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: