ՌԱԴԻՈ

Պողոսյան. «Երևանի ավագանու ընտրությունները դաս էին, որ բոլորս ստացանք»

ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման կենտրոն» կազմակերպության նախագահ Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր զարգացումներից։
Sputnik
Թևան Պողոսյան

Երևանի ավագանու ընտրությունները դաս էին թե՛ ընտրողների և թե՛ քաղաքական իշխող ուժի համար։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման կենտրոն» կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը` հավելելով, որ ավագանու ընտրություններում  ծրագրային պայքարը բացակայում էր։

«Այդ նույն ոճով ԱԺ ընտրությունների գնալը իրենց էլ է ինչ–որ չափով դնելու քաղաքական հարվածի տակ, որովհետև նորից բոլորը մեկնաբանելու են դա ոչ թե որպես ընտրություններ, այլ վստահության քվե»,– ասաց Պողոսյանը։

Եթե նոր ԱԺ–ին կհաջողվի դառնալ ոչ միայն կառավարության ներկայացրած նախագծերը հաստատող մարմին, այլև գործադիրի նկատմամբ վերահսկողություն իրականացնող, Թևան Պողոսյանի խոսքով, դա կլինի ամենամեծ հաջողությունը։