Հայ համասեռամոլ մատուցողը և Փաշինյանի «գլխացավանքը». ո՞վ է անում ԼԳԲՏ համաժողովի PR–ը

Նոյեմբերի կեսին Երևանում տեղի կունենա ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների համաժողովը, որոնք ցինիկաբար միավորել են իրենց քրիստոնեության քողի տակ։ Կրոնի, որը սոդոմական մեղքը համարում է ամենածանր մեղքերից մեկը, իսկ կառավարությունը բացահայտ հայտարարում է, որ մի կողմ է քաշվում խնդրից։
Sputnik

Հարյուրերորդ անգամ չպատմենք այն մասին, թե ինչու «ԼԳԲՏ քրիստոնյաներ» բնորոշումը ծաղր ու ծանակ է համաշխարհային կրոններից մեկի նկատմամբ։ Կրկին չենք քննարկում, թե ում է ձեռնտու սադրիչ որոշումը` նման համաժողով անցկացնել փոքր երկրի մայրաքաղաքում, որը բոլոր ուժերով փորձում է պաշտպանել և պահպանել ավանդական ընտանեկան արժեքները, նշանակում է` ազգային ինքնությունը։

«Առողջ երիտասարդություն, ավանդական ընտանիք, առաջադեմ պետություն». Շուռնուխում տոն էր

Ներկա կառավարությունը որոշել է մի կողմ քաշվել այս խնդրից` գցելով դրա լուծումը նրանց վրա, ովքեր կգան իր հետևից։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ընտանիքի հայկական մոդելը բարձրագույն արժեք է համարում, բայց չգիտի, թե ինչ անի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։

«Ես հանձնարարել եմ, որ ճշտեն՝ դա ինչ միջոցառում է, ով է կազմակերպում, ինչ նպատակով», – ասել է Փաշինյանը։ Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա տեղեկություն կա, որ կազմակերպիչը ինչ–որ «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպություն է։

Տրամաբանական է սկսել պարզաբանումից, թե համապատասխանում է արդյո՞ք այդ տեղեկությունն իրականությանը, պարզել կոնկրետ կազմակերպչին, իսկ հետո հարցնել նրան` ինչո՞ւ է նա` կազմակերպիչը, ավելի լարում երկրում ստեղծված առանց այդ էլ բարդ իրադրությունը, ի՞նչ նպատակով։ Չէ՞ որ հասկանալի, որ դժգոհության լուրջ ալիք կբարձրանա, այն արդեն բարձրացել է, և հետևանքները կարող են տարբեր լինել։

ԼԳԲՏ շարժումների ակտիվիստներն ամբողջ աշխարհում աչքի են ընկնում յուրահատուկ անպատկառությամբ և պաշտում են սադրանքները։ Նրանց համար կարևոր է ցանկացած գնով սկանդալ սարքել, ավելի լավ է` ծեծկռտուքով, իսկ եթե նման բան չի եղել, նրանք կապտուկներ կնկարեն իրենց վրա, լոլիկի մածուկ կլցնեն իրենց վրա և այդ լուսանկարները կհրապարակեն համացանցում, որպեսզի ի լուր աշխարհի հայտարարեն` իրենց ճնշում են։ Այդ ամենն արվում է հանուն նրա, որպեսզի իրենց համար ավելի շատ իրավունքներ պոկեն` միաժամանակ լուրջ վնաս հասցնելով կոնկրետ ազգի ու պետության բարոյական արժեքներին։

«Շնագայլային ձայներ», խմբակային լոգանք. ամեն ինչ արել են Շուռնուխում ծեծ ուտելու համար

Իսկ Փաշինյանը սրտաճմլիկ պատմություն է պատմել մատուցողի մասին, որը պատահաբար համասեռամոլ հայ է եղել. ինչ ժամանակին են տեղի ունենում որոշ զուգադիպություններ, այնպես չէ՞։ Նա ուղիղ տեքստով հայտարարել է, որ ներկա կառավարությունը կնախընտրեր չլուծել այդ խնդիրը, որովհետև հասկանալի չէ, թե ինչպես։

«Բայց եկեք որոշենք՝ ի՞նչ ենք անում, քրեական օրենսգրքում հոդվա՞ծ ենք ավելացնում, բոլորին հավաքում ենք Հայաստանից դու՞րս ենք անում, իրենց գոյությունը ընդունու՞մ ենք որպես էդպիսին, թե՞ ասում ենք՝ քարոզչություն մի տարեք, էսպես ասած ձեր համայնքն ընդլայնելու, ուրիշներին ներգրավելու… չգիտեմ», – ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` կառավարությունն այս հարցից ինչ-որ ձև կխուսափի, բայց տասը կամ քսան տարի հետո լինելու է մի կառավարություն, որը առերեսվելու է այս պրոբլեմի հետ:  Նրա համար` որպես վարչապետ, և կառավարության համար ինչքան այդ թեման քիչ բարձրանա, այնքան լավ: Որովհետև դա գլխացավանք է։

Նման տեմպերով «20-30 տարի անց» այն հայկական ընտանիքը, որը բարձրագույն արժեք է Փաշինյանի համար, կարող է այլևս չլինել։ Ինչպես կարելի է տեսնել ուղիղ և ոչ երկիմաստ սպառնալիք տեսնել իր բարձրագույն արժեքի համար և, ունենալով բոլոր իշխանական լծակները, որոշում կայացնելը գցել ապագա սերնդի վրա, դժվար է հասկանալ։

Ուրեմն գլխացավանք…  Բայց, ախր այդ հարցն ավելի հեշտ է և հասկանալի, քան, ասենք, կոռուպցիայի խնդիրը, որը, կարծես, արմատախիլ է արվել, բայց դեռ ապրում է։ Կամ «մարտի 1»–ի գործը, որը մեկ լիովին և ամբողջությամբ բացահայտվել էր դեռ օգոստոսի կեսին, մեկ՝ դրա հետ կապված շարունակվում են ամենօրյա քննչական միջոցառումներ։

Աղանդավոր չեմ. Նիկոլ Փաշինյանը հերքում է իր մասին տարածված լուրերը

Այստեղ ամեն ինչ ավելի հեշտ է, և Փաշինյանը չպետք է ուռճացնի։ Բնականաբար, ողջամիտ մարդկանցից ոչ մեկը երկրից սոդոմականների արտաքսում, նրանց նկատմամբ քրեական հետապնդում, հարկադիր բուժում, կախաղաններ և գնդակահարություններ չի պահանջի։ Բայց ահա քարոզչությունը պետք է արգելել, քանի որ համաժողովը, որը ծաղրում է քրիստոնեական բարոյականությունը, իսկական քարոզչություն է, և կառավարությունը կարող է պահանջել կազմակերպիչներից միջոցառումն անցկացնելու այլ վայր գտնել։

Փաշինյանի խոսքերը նշանակում են, որ, ամենայն հավանականությամբ, այդ համաժողովը կկայանա Երևանում։ Քանի որ կառավարությունը խուսափում է հարցի լուծումից, ապա կազմակերպիչներն ընդհանրապես մտածելու բան չունեն։ Կարող է հանկարծ լավ սկանդալ ստացվի, գովազդվի։ Չէ՞ որ հիմա փիառը թանկ է։

Իրականում այդ համաժողովի լավագույն պատասխանը կարող է լինել դրա անտեսումը թե՛ հասարակության, թե՛ ԶԼՄ–ների կողմից։

Այդ դեպքում սադրանքը համարձակորեն կարելի է ձախողված համարել։ Իսկ դա գրեթե անհնար է հասկանալի պատճառներով. նրանք, ովքեր հետաքրքրված են փիառով, իրենց վրա ուշադրություն գրավելու միջոց կգտնեն։